Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հայտանաբերվել է քովիդի 385 նոր դեպք: Ունենք 235 առողջացած, 15 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1146 է:
Նշվում է նաև, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:


