«Արսենալ»-ը մտադիր է ձմռանը հրավիրել «Դալյան Իֆան»-ի ֆուտբոլիստ Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին։ Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբն արդեն 2 տարին հետևում է ֆուտբոլիստին, բայց դեռևս պաշտոնական առաջարկով չի դիմել չինական կողմին:
Ավելի վաղ ասվում . էր, որ բելգիացուն իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Նապոլի»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Կարասկոն մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: