fbpx
Արցախ

«Ղարաբաղ Տելեկոմի» կառավարումը դարձնում ենք պետական․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ տեղադրել, որին կից գրել է․

«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:

Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/614858355878208?__cft__%5B0%5D=AZXPAOT17Ys4fuMngLrcXLyIhVlsb8EXXwkoiZDiPNnBprfNpaefk8cLYKqylvajCuYFcqcNBSAlKRmSIGe4c_q7D2xcaVHwq3HRhOeCUmq5e-oE726I9C6roecR66VWeelocSM-qXxS9SYBRVH0rSpY6ziCnPOjGSZ_dg-7yH1pLKWaoWPPEP4_W2u-PJcIg_2yGxhJl5gUVw86qQKwHdvT&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ