կապ
Վերիզոնի խափանումի ազդեցության ըմբռնումը
Ուսումնասիրեք Վերիզոնի լայնածավալ ծառայությունների խափանման պատճառները, ազդված շրջանները և հետևանքները, որոնք խափանեցին բջջային և ինտերնետ ծառայությունները ԱՄՆ-ում:
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Ցայտաղբյուր
Երբ ես ճամփա ընկա դեպի Երևանի եկեղեցից մեկի բակ, ես չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում: Ես չգիտեի, որ իմ պատահական հանդիպումը կհանգեցնի աչք բացող զրույցի, որը կբացահայտեր մեր երկրում անվտանգության գործելակերպի մութ կողմերը: Ես մոտեցա ցայտաղբյուրին սառը ջուր խմելու։ Այդտեղ էլ հանդիպեցի այն մարդուն, ով նուրբ ակնարկներով հասկացրեց, որ տարիներ շարունակ հետևել է…
Հայաստանի և Վրաստանի երկաթուղային կապը վերականգնվում է
Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան: Նա ասել է, որ առաջին գնացքը Երևանից Բաթումի կմեկնի հունիսի 15-ին՝ անցնելով Թբիլիսիով։
Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է,…
Հայաստանը և Ռուսաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը կստորագրի միջկառավարական համաձայնագիր Հայաստանի հետ զանգվածային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության ոլորտում: Համաձայն փաստաթղթի՝ Ռուսաստանի կառավարությունը հաստատել է համաձայնագրի նախագիծը, որը ներկայացվել է կապի նախարարության կողմից, և համաձայնեցվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից ու նախապես մշակվել Հայաստանի հետ: Ռուսաստանի նախարարությունը հանձնարարել է թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությանը ստորագրել…
Դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի դիրքերի անձնակազմի հետ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի էջում գրված է․ «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու…
«Ղարաբաղ Տելեկոմի» կառավարումը դարձնում ենք պետական․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ տեղադրել, որին կից գրել է․ «Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը,…
Ucom-ը 105 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար
Ucom-ը գրառում է կատարել Facebook-ում: «105 միլիոն ՀՀ դրամ՝ կապի խափանման համար։ ⠀ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բաժանորդին, ըստ սակագնային պլանի, կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ, առաջարկում ենք բոլոր բաժանորդների անունից 105 մլն-ը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ ⠀ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի…
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան կապի օպերատորներին
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում կատարված գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել հեռահաղորդակցության օպերատորներին և աջակից կազմակերպություններին։ «Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար՝ Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության…
Կապի վարժանքներ 2-րդ զորամիավորումում
Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ: Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: Այսմասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ
Զինծառայողների գործնական հմտություններն ու մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 26-ին 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ՝ ռազմադաշտային կապի տեխնիկայի բացազատմամբ։ Վարժանքների ընթացքում սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը, իրականացվել են նորմացույցերով նախատեսված այլ գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մետրոպոլիտենից տարհանվել է 12 000 քաղաքացի
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր մետրոպոլիտենից տարհանվել է 12 000 քաղաքացի: Նշվում է նաև, որ, հնարավոր է, էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրը վերականգնվի ժամը 19:00-20:00-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ողջ տարածքում կա կապի և էլեկտրամատակարարման խնդիր: Ինչպես տեղեկացրել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կա էներգետիկ վթար, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ…
Մետրոպոլիտենում տարհանում է. ՀՀ-ում կա էլեկտրամակարարման խնդիր
ՀՀ ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Մետրոպոլիտենում իրականացբվում է տարհանում: Շուտով կարող են հայտնի լինել նաև մանրասներ:
Խորհրդակցություն՝ ոստիկանություն-համայնք կապի ամրապնդման ուղղությամբ
ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժանմունքների պետերի և Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց , որ նման ձևաչափի հանդիպում մարզում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը և՛ ողջունելի է, և՛ արդյունավետ մի շարք առումներով: «Ես շատ…














