Թուրքական hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալու է նիստ, որի ժամանակ ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, քննարկվելու է նաև Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։
Նշվում է, որ նիստի քննարկման թեմաներն են՝ Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները, Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։
Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով կդիմի քաղաքացիներին: