Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը:
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն իբր մեղադրվում է «2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների համար, ինչի հետևանքով մահացել է 26, վիրավորվել՝ 175 խաղաղ բնակիչ»:
Քննչական վարչության պաշտոնյան նաև ասել է, որ կարծում է՝ Հարությունյանն առաջիկայում կձերբակալվի ու կհանձնվի քննության մարմնին:

