fbpx
Կառավարություն

Կառավարության որոշմամբ մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում: Մասնավորապես՝

✅ Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից

✅ Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ