fbpx
Քաղաքականություն

Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների դադարեցմանը:

«Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է: Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:

Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենք էլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալեն ու ընդունեն. ես սա ասում եմ որպես մարդ, որը մի քանի լուսավոր ճամփա մթով է անցել: Հավատացեք ինձ»:

Հետգրությամբ էլ Ջանիբեկյանը շեշտել է՝ իհարկե, ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու գործին:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ