Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրներին։
Քոչարյանը շեշտեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է անվտանգության հետ կապված խնդիրներ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցմանը:


