Կառավարությունը անփոփոխ թողեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները:
Առաջարկվող փոփոխությունները ենթադրում էին՝
ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները,
կենսաթոշակը (հետևաբար՝ նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները) լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն,
ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը։
Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, Կառավարությունը գործարկում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգ,
օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմին ներկայացված և ուժի մեջ գտնվող լիազորագրերը համարվում են 15 տարով տրված: