ՀՀ կառավարությունը որոշեց 7 միլիարդ 334 միլիոն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ կառույցը վճարի արցախցիներին տրամադրվող ամսեկան աջակցությունը։
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Նշվում է, որ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին հունիս ամսվա համար կվճարվի 68 հազար դրամ աջակցություն։
Նշվում է նաև, որ օբյեկտիվ պատճառներով մարտ-մայիս ամիսների չվճարված ամսական դրամական օգնության գումարները նույնպես կտրամադրվեն։