Կառավարությունը անփոփոխ թողեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները:
Առաջարկվող համակարգը ենթադրում էր, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձևավորի Կառավարությունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում գրանցված պատգամավորի թեկնածուները: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։

