ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այս ամսվա ընթացքում կառավարությունը միայն բնակարանային ապահովման մասով որոշեց ֆինանսավորել.
1. Մանկատան 300 շրջանավարտի հանդեպ 2003 թվականից ձգվող պարտավորությունը` 1 մլրդ 900 մլն դրամ:
2. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի հանդեպ 1989 թվականից ձգվող պարտավորությունը` 1 մլրդ 492 մլն դրամ:
3. Աղետի գոտու 453 ընտանիքի հանդեպ 1989 թվականից ձգվող պարտավորությունը` 1 մլրդ 291 մլն դրամ:
ՀՀ լեգիտիմ և լեգալ կառավարությունը, որի իշխանության աղբյուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են»:
https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/2518862181553976