Վաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա: Նիստի օրակարգում մեկ հարց կա՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Կառավարության նիստից անմիջապես հետո տեղի կունենա ԱԺ նիստ:
«Վաղը ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով: Նիստից անմիջապես հետո ԱԺ-ն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4178468955558133