Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը

Հրապարակող՝

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14 մլրդ 127 մլն 414 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին աշխատավարձով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։

Ամենաթարմ