Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԳՐԻՆ ՖՈՒԴ» ընկերությանը

Հրապարակող՝

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԳՐԻՆ ՖՈՒԴ» ընկերությանը

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԳՐԻՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

✅ իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում
✅ ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։

Ամենաթարմ