Կառավարությունը մաքսային արտոնություն տվեց մի շարք ձեռնարկությունների

Հրապարակող՝

Կառավարությունը մաքսային արտոնություն տվեց մի շարք ձեռնարկությունների

Ամենադիտվածներ

Կառավարությունը թույլտվություն տվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։

✅ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսվում է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում:

✅ Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊ ընկերությանը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար:

✅ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

✅ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 8 մլրդ 325 մլն 143 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 752 մլն 798 հազար դրամ:

Կառավարությունը բավարարեց «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սանտեխնիկայի արտադրության համար (զուգարանակոնքեր, լվացարաններ, աղբամաններ և այլն)։

✅ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 16 մլրդ 23 մլն 320 հազար դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 920 մլն 680 հազար դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել:

✅ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 մլրդ 141 մլն 894 հազար դրամ:

Ամենաթարմ