Կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:
Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը:
Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր։
Պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում իրականացվող միջազգային համագործակցության և հավաքական անվտանգության գործող ընթացա-կարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով կառավարությունը նախատեսում է զարգացնել երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերու-թյունները՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը: