Կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ․ Նիկոլ Փաշինյան մասնակցում է տնտեսական համաժողովի

Ամենադիտվածներ

Կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ․ Նիկոլ Փաշինյան մասնակցում է տնտեսական համաժողովի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին:

«Ուզում եմ ողջունել գիտաժողովի անցկացումը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիատաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որ ՀՀ-ում կատարվում է: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն: Կլինեն նյուանսներ, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ, երկարաժամկետ նշանակություն կունենան», – ասաց վարչապետն իր խոսքում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ