Կառավարությունը կատարեց փոփոխություններ 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշման մեջ:
Ըստ փոփոխությունների վարկային պատմության մասին տեղեկատվությունը կստացվեն կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար: Դրանով կկարգավորվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:
Որոշումը տարածվելու է 2018 թվականի օգոստոսի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։