fbpx
Հասարակություն

«Սանիթեքի» 5000 աղբամանից միայն 1000-ն է գտնվում նորմալ վիճակում. քաղաքապետը աղբահանության խնդրի մասին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը տիրապետում է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական շրջանում բարդ կլինի այդ ամենն իրականացնել։ Մարությանի խոսքերով, սակայն, չպետք է դիտարկել կարողանալ-չկարողանալը, քանի որ միևնույն է՝ դա պետք է արվի։

«Ամենահասարակ պահն այն է, որ, ենթադրենք, էսօր ընկերությունն ինքն իրեն ասի՝ լավ, ես թերանում եմ, համաձայն եմ, ես գնացի, և ի՞նչ ենք անում մենք։ Էս պահին՝ ոչ մի բան։ Կարող է տեսնենք 2012 թվի Նեապոլի իրավիճակը»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հարցրեց՝ աղբահանությունն իրականացնող ընկերությունը կատարե՞լ է այն ներդրումները, որ պետք է կատարեր։ Մարությանն պատասխանեց, որ այդ մակարդակի չի կատարել․ չունի համապատասխան քանակի մեքենաներ ու տեխնիկա, իսկ անհրաժեշտ 8000 աղբամանի փոխարեն ունի ընդամենը 4800-5000 հատ, որից ընդամենը 1000 հատն է նորմալ վիճակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ