fbpx
Կառավարություն

Կառավարությունը որոշեց արագ նորոգել Սևանի թերակղզի տանող ճանապարհը

sevan

Գործադիրն ընդունել է «Գնման ընթացակարգ կազմակերպելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր և անհրաժեշտություն է առաջացել տվյալ ճանապարհահատվածը շուտափույթ նորոգելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի և գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հինարավորինս սեղմ ժամկետում:

Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 31.58 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը, առաջարկվում է շինարարական և տեխնիկական հսկողության աշխատանքների համար որպես մրցույթի ձև սահմանել հրատապ բաց մրցույթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ