Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր այցելելու է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Այցը կարճատև բնույթ է ունենալու։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ Այվազյանը հանդիպում կունենա Լավրովի հետ։
Հանդիպման ընքացքում քննարկվելու են մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև համաձայնեցվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համատեքստում աշխատանքային ծրագրերը։
