ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվեց Չերրի Բլոսոմ միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստմ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Գրիգորյանը նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։