Օլիմպիական խաղեր․ հայազգի Կարեն Խաչանովը եզրափակիչում է

Ամենադիտվածներ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ ամառային Օլիմպիական 32-րդ առաջնության եզրափակիչ։

Նա քիչ առաջ ավարտեց կիսաեզրափակչում իր ելույթը՝ մրցելով իսպանացի Կարենո Բուստայի հետ։

Խաչանովը հաղթեց 2 սեթերում՝ միևնույն 6-3 հաշվով։ Հայազգի թենիսիստը խաղի ընթացքում խլեց մրցակցից 3 մատուցում՝ չտալով իր մատուցումներից ոչ մեկը։

Եզրափակչում նա կմրցի Ջոկովիչ-Զվերև զույգի հաղթողի հետ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ