Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) կդառնա երկրորդ Եվրոպական խաղերի մեդալակիր։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Տոնականյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց բրիտանացի Կալում Ֆրենչի հետ։
Հաղթանակ տանելով 3։2 հաշվով՝ Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։
Կարեն Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։
Տոնականյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող երկրորդ բռնցքամարտիկն է։
Հունիսի 25-ին կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: