Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը և հանդիսանում է այդ երկրի առաջին ռակետը՝ Շտուտգարտի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Բերետինիին։
Հանդիպումը 1 ժամ 9 րոպե է տևել, որի արդյունքում պարտվել է 4:6, 2:6 հաշիվներով:
Խաչանովը 2 անգամ կրկնակի սխալ է թույլ տվել և մրցակցի մոտեցումից հետո ոչ մի գեյմում չի հաղթել:
Մաթեոյի իր ակտիվում գրանցել է 2 էյս, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բերետինին կմրցի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ, որը երկրորդ շրջանում հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին 7:5, 6:7 (3:7), 7:6 (7:3) հաշիվներով:
https://www.youtube.com/watch?v=tU027OadE10
