«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կասերեսը կարիերան կշարունակի MLS-ում։
Ուրուգվայի հավաքականի կազմում ավելի քան 100 հանդիպում անցկացրած պաշտպանը կմիանա «Լոս Անջելես Գելաքսի» ակումբին, հայտնում ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը իսպանական «Լևանտեն» էր։ Ավելի վաղ նա հանդես էր եկել նաև «Լացիոյում», «Սաութհեմփթոնում», «Սևիլիայում», «Վերոնայում», «Ֆիորենտինայում» և այլ ակումբներում։
Կասերեսը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։