Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դալի Բլինդը կիսվել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր մտքերով։
«Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ խաղալ այս ակումբում: Մրցաշրջանի որոշիչ փուլը մոտ է: Գավաթներ նվաճելու ցանկությունն առանցքային դեր խաղաց իմ որոշման մեջ»,- Բլինդի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Բունդեսլիգայի 15-րդ տուրից հետո մյունխենյան թիմը 345 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
