fbpx
Կառավարություն

Կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը․ Սուրեն Պապիկյանը Իրանի դեսպանատանն էր

Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանի կառավարության անունից խորին ցավակցություն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սոլեյամնիի մահվան կապակցությամբ»,-ասանցնա։

Պապիկյանը նշեց, որ ինքը հույս ունի, որ առկա լարվածությունն արագ տեղի կտա, և երկու գործընկեր պետություններն այս հարցում կցուցաբերեն խորը կամք։

«Մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է․ նստել բանակցությունների և կանխել հետագա լարվածությունը։

Պապիկյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի Հանրապետության համար որևէ սպառնալիք չի տեսնում։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանության պատասխանը Իրանը տվել է հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը՝ հրթիռակոծելով Իրաքում ԱՄՆ բազաները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ