fbpx
Մշակույթ

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:

 

Նիստում քննարկվել է նաև 21 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը:

 

Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում գտնվող «Աստվածընկալ» եկեղեցական համալիրը (V-XIII դդ.), Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի «Մարմաշեն» վանական համալիրը (IX-XIII դդ.), Կոտայքի մարզի Բջնի գյուղի մի շարք եկեղեցիներ՝ Սբ Բարօրություն (XII-XIII դդ.), Սբ Գևորգ (XIX դ.), Սբ Գրիգոր լուսավորիչ (XIII դ.), Սբ Թադևոս առաքյալ (XIII-XIV դդ.), Սբ Հովհաննես (XIX դ.), Թուխ մանուկ (IX-X դդ.) և վանական համալիր (XI- XVII դդ.) և այլն:

 

Սահմանված կարգի համաձայն՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ