Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր Բարսելոնայի մարզաշապիկով․ Լապորտը՝ Մեսսիի մասին

messi

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտը խոսել է Լիոնել Մեսսիին ակումբ վերադարձնելու իր ցանկության մասին։ Այս մասին գրում է sports.ru-ն։

«Կցանկանայինք, որ նա կարիերան ավարտեր «Բարսելոնայի» մարզաշապիկով, նրան բուռն ծափահարություններով դիմավորեին բոլոր մարզադաշտերում։ Ես դրան եմ ձգտում։

Ես այս բաժանումը համարում եմ ժամանակավոր։ Կարծում եմ, որ մենք կարող ենք դա իրականացնել: Համենայնդեպս դա մեր մտադրությունն է»,- ասել է Լապորտը ՊՍԺ-ի հարձակվողի մասին։

Ամենաթարմ