Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ: Տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ է կայացել:
«Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել՝ չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի մենք երկուսով նստենք։ Ես հնարավորություն ունեմ հանդիպելու Սամվել Բաբայանի հետ։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»,–ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջերս պատահական հանդիպել և զրուցել է Սամվել Բաբայանի հետ։
«Եթե փողոցում տեսնում ենք՝ բարևում ենք, սրճարանում տեսնում ենք՝ զրուցում ենք, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»,– հավելեց Հարությունյանը: