fbpx
Սպորտ

Կարիուսը մերժել է Լիվերպուլի հրավերը

Լորիս Կարիուսը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բեշիկթաշում», ներկա չի գտնվի Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

«Լիվերպուլը» իրենց բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, հրավիրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

Կարիուսը որոշել է մերժել հրավերը՝ կարծելով, որ իր ներկայությունը կարող է շեղել բոլորի ուշադրությունը բուն խաղից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Կարիուսն անցած տարի պաշտպանում էր «Լիվերպուլի» դարպասը Չեմպիոնների լիգայի եզրափակչում և այդ ժամանակ նա երկու կոպիտ սխալ թույլ տվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ