Մադրիդի դատարանը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին թույլատրել է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում: Այդ մասին մայիսի 6-ին հայտնել է La Vanguardia թերթը: Դատարանը քննել Է Իսպանիայի ԿԸՀ-ի որոշման դեմ ներկայացված բողոքարկումը, որը դեմ էր արտահայտվել ընտրողների կամաարտահայտմանը Պուչդեմոնի, ինչպես նաեւ տարածաշրջանի նախարարների կաբինետի նախկին խորհրդականներ Թոնի Կոմինի եւ Կլարա Պունսատիի մասնակցությանը:
ԿԸՀ-ի որոշումը հայտարարվել էր այն բանից հետո, երբ Ժողովրդական կուսակցությունը և «Քաղաքացիներ» կուսակցությունը համապատասխան խնդրանքով դիմել էր մարմնին այն բանի կապակցությամբ, որ բոլոր երեք քաղաքական գործիչներն իսպանական արդարադատությունից փախել էին արտասահման: Ավելի վաղ Պուչդեմոնը հաստատել է ԵԽ-ի ընտրություններին մասնակցելու մտադրությունը, որոնք Իսպանիայում անցկացվելու են մայիսի 26-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի նախկին ղեկավարն Իսպանիայից Բելգիա էր փախել 2017 թվականին Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ անօրինական հանրաքվեի անցկացումից և տեղի խորհրդարանի կողմից հանրապետության անկախության հռչակման բանաձևի հաստատումից հետո: Եվրոպական խորհրդարանի ընտրությունները հանրակցության երկրներում տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակաշրջանում։

