fbpx
Սպորտ

Կարլսենը կարող է թողնել թագը պահպանելու համար պայքարը

Նորվեգացի շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն, FIDE-ի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականում գտնվող Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ հնարավոր է չշարունակի թագի համար պայքարը։

Այս մասին հայտնում է Chess-ը։

Հիշեցնենք, որ Կարլսենը 4-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը՝ 7,5-3,5 հաշվով հաղթելով Յան Նեպոմյաշչիին։

Մագնուսը հայտարարել է, որ ցանկանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել 18-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, ով նախորդում է իրեն վարկանիշային աղյուսակում (2804 գործակից)։

Իսկ, եթե, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաղթի այլ շախմատիստ, հնարավոր է, Մագնուսը հրաժարվի պայքարից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ