fbpx
Հասարակություն

Եթե եկեղեցու փոխարեն մզկիթի դեմ կատարվեր հարձակումը, կրկին լո՞ւռ էիք մնալու. Փալյան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանը անդրադարձել է Ստամբուլի հայկական եկեղեցու հերթական հարձակմանը, երբ երիտասարդը պոկել էր եկեղեցու խաչը:

Փալյանը հարց է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։

Իր հարցում մեջ պատգամավորը, մասնավորապես ասել է՝ թե ինչո՞ւ հայկական եկեղեցիների պաշտպանության համար միջոցներ չեն ձեռնարկվում և իրականացվող հարձակումներն ինչո՞ւ չեն դատապարտվում։

«Եթե եկեղեցու փոխարեն մզկիթի դեմ կատարվեր հարձակումը, կրկին լո՞ւռ էիք մնալու»,-հարցրել է Փայլանը։

Այս մասին տեղեկանում ենք Sendika կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ