fbpx
Սպորտ

Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Օգոստոսի 20-ին «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նշվում է, որ նա մասնակցելու է 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին:

Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ․ սա նրա առաջին հրավերը չէ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգոստոսի 25-ին կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքական են հրավիրվել առաջիկա խաղերին մասնակցելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ