ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
Նա ասաց, որ ողբում և հպարտանում են պատերազմներում նահատակված մեր զինծառայողներով։
Դավթյանը նշեց, որ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեին, ապա 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, ու մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը՝ 15-20 օրվա ընթացքում։
Ադրադառնալով ԳՇ-ում տիրող իրավիճակին, նա ասաց, որ այն հանգուցալուծված է ու շտաբը բնականոն աշխատում է։