«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկացել մեկնաբանել «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի կարծիքն այն մասին, որ կատալոնական թիմի համար բարդ կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Մարզիչը նշել է, որ Պիկեն կարող է ամեն ինչ խոսել, բայց ինքը մտածում է վաղվա խաղի մասին:
«Բարսելոնան» միավորներ էր կորցրել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում՝ 0։0։
«Ես իմ կարծիքն ունեմ չեմպիոնական մրցավազքի մասին։
Երկու խաղից հետո ամեն ինչ լավ է մեր թիմում։ Նույն կազմով պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը։ Վերականգնվելու ժամանակը քիչ է, բայց պետք է պատրաստ լինել։
Չեմպիոնական մրցավազքում ոչինչ չի փոխվել։ Առջևում մենք ունենք 9 եզրափակիչ»,- հայտնել է Զիդանը:
Այս մասին հայտնում է AS-ը։