Ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը, որովհետև ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից. Մինասյան

Ամենադիտվածներ

Ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը, որովհետև ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում հերթական տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։

«Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան»,-ասել է նա։

Միքայել Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ապագայից վախենում է, որովհետև հասկացել է՝ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։

«Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա

«Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլխամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»,-ասել է նա։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ