Սպորտ

Տեդեսկոն կարող է գլխավորել եվրոպական հավաքականը

«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը, հայտնում է HLN-ը։

Ըստ հրապարակման՝ իտալական արմետներ ունեցող գերմանացի մասնագետի նշանակման մասին որոշումը պետք է կայացվի հաջորդ շաբաթ։

37-ամյա մարզչի վերջին աշխատավայրը Լայպցիգն էր, որի համանուն թիմի հետ նա նվաճեց Գերմանիայի գավաթը։

Տեդեսկոն աշխատել է նաև «Սպարտակում» 2019-ից 2021 թվականներին, «Շալկեում»՝ 2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մարտը և «Էրզգեբիրգում»՝ 2017 թվականի մարտից հունիսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ