Թուրինի «Յուվենտուսից» կարող են հեռանալ կիսապաշտպաններ Արտուր Ռամոսը, Ադրիեն Ռաբիոն, Աարոն Ռեմսին և հարձակվող Մոյզե Քինը: Այս մասին հայտնել է Daily Star-ը։
«Յուվենտուսից» այս ամռանն արդեն հեռացել են պաշտպան Ջորջիո Կիելինին, հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան, վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին և հարձակվող Ալվարո Մորատան, որը ևս թուրինյան ակումբում խաղում էր վարձավճարով: