fbpx
Սպորտ

Կոշտան կարող է պայմանագիր կնքել Բավարիայի հետ

«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն:

Լրագրող Բրունու Անդրադեն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը հունվարին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է սպասել նաև մինչև ամառ:

Մյունխենցիները մի քանի դարպասապահների են դիտարկում, այդ թվում Կոշտային: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո:

ԱԱ-2022-ում Կոշտան Պորտուգալիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր և մասնակցել է բոլոր 5 խաղերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ