«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ալեսիո Տակինարդին խոսել է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի թուրինյան ակումբ տեղափոխության մասին։
Ակումբը տեղափոխության համար կվճարի 75 միլիոն եվրո։
«Նա միակ խաղացողն է, ով կարող է շրջել մրցաշրջանը: Կարծում եմ՝ Անյելին հոգնել է այն ուղղությունից, որով շարժվում էր թիմը։
Նա ուզում է հաղթել, ուզում է նորից գլխավոր դերերում լինել, այլապես նման լուրջ ներդրումները բացատրելի չեն։ Սա ազդանշան է բոլորի համար, այդ թվում՝ թիմի։
Անյելին գնում է ռիսկի, ինչպես և երբ գնեց Ռոնալդուին: Վլահովիչը կերաշխավորի «Յուվեին» խփած գնդակներ »,- ասել է Տակինարդին TMW-ին: