fbpx
Սպորտ

Կյելինին կարող է վերադառնալ Յուվենտուս

Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ջորջիո Կյելինին կարող է վերադառնալ «Յուվենտուս», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ թիմի նախկին խաղացողը կզբաղեցնի թուրինյան ակումբի տեխնիկական պաշտոններից մեկը և սերտորեն կհամագործակցի «Յուվենտուսի» գլխավոր թիմի հետ։

39-ամյա ֆուտբոլիստը 2005-2022 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսում», որից հետո տեղափոխվել է «Լոս Անջելես», որտեղ ավարտել է կարիերան և 2024 թվականի հունվարին համալրել ամերիկյան ակումբի մարզչական շտաբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ