fbpx
Հասարակություն

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացել ենք, որ շահագործման է հանձնվել Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը նշել է, որ շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ