Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, արձագանքեց.
«Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմերին համապատասխան, կահավորման մեջ է մտնում նաև մաքրությունը: Երբ նորմերը չեն պահպանվում, մենք բազում տուգանքներ ենք նշանակում էտ շինություններին: Մեր կառուցապատողները պատասխանատու են նաև իրենց շրջակայի համար: Էն ինչ-որ տեսնում եք սա բանվորների, աշխատողների ծխածն է, ոչ մի քաղաքացի էստեղ չի գալիս»:
Քաղաքապետն ավելացրեց որ իրենք շատ սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ ունեն, և ֆիզիկապես անհնար է 24 ժամ շրջել քաղաքով և ֆիքսել բոլոր խախտումները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը հրաժարվել էր մասնակցել Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությանը տարածքի կեղտոտ լինելու պատճառով և սկսել է մաքրել տարածքը: