fbpx
Սպորտ

Կարվախալը վնասվածք է ստացել ու արտասվել՝ տան ճանապարհին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կրկին մկանային վնասվածք է ստացել ու հենց այն տեղում է վնասվածքը, որտեղ նախորդն էր։

Հիշեցնենք, որ Կարվախալը նոր էր ապաքինվել վնասվածքից ու վերադարձել խաղադաշտ։

Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Նշվում է, որ ֆուտբոլիստն իրեն հոգեբանորեն վատ է զգացել վնասվածքից հետո ու տան ճանապարհին նույնիսկ արտասվել է։

Ըստ աղբյուրի՝ դեռևս հայտնի չէ, թե Կարվախալը որքան է ստիպված լինելու բաց թողնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ