fbpx
Հասարակություն

24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:

Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ գրանցամատյանների ձեւաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաեւ Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն: Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ